ՖՈԼԿ ԲԵՆԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ

Ֆոլկ բենդի գործունեության օրացույց
Նախագծեր, մասնակցություն կրթահամալիրի օրացույցով որոշված ուրբաթներին, փառատոններին, ստուգատեսներին: Ճամփորդական նախագծեր, արտագնա համերգներ արտագնա պարապմունքներ:
Համագործակցություններ երաժշտական խմբերի հետ, միջազգային կապերի ստեծում՝ Ստամբուլ, Վրաստան, Փարիզ:
Մուլտիմեդիա հեղինակային սկավառակի թողարկում, շնորհանդես:

Խմբի մասնակիցները

Վոկալ` Աննա Նավասարդյան
Արեգ Սերոբյան
Լուսինե Խաչատրյան

Բեկ վոկալ՝ Արփի Սահակյան
Մանե Հակոբջանյան

Ֆլեյտա`  Մարինե Ղանդիլյան

Բաս կիթառ`  Հրայր Բադալյան

Թմբուկներ` Հայկ Արշակյան

Հաշվառման մատյան

Նոր ծրագիր
Կոմիտաս`Շախկր շուխկր
ժող երգ`  Տալ տալա
ժող երգ`  Արի իմ սոխակ
ժող երգ` Հաբրբան
Կոմիտաս` Ինչու բինգյոլը մտար
շարունակելի…

Անցած ծրագիր 
Կոմիտաս`Գացեկք տեսեք
Կոմիտաս`Քելե քելե
Կոմիտաս`Իմ չինարի յարը
Կոմիտաս` Ալագյազ
ժող երգ` Հանիկ նինար
ժող երգ`Դերիկո հոյ նար
ժող երգ`Աշնան գիշեր
ժող երգ` Ջանոյ,Րուրի

Ֆոլկ բենդը օնլայն հարթակում

Երկրում տիրող արտակարգ դրության պայմաններում ֆոլկ բենդն իր պարապմունքները տեղափոխել է հեռավար-առցանց տիրույթ: Ներկայացնում եմ ֆոլկ բենդի հետ անցկացրած օնլայն փորձերի արդյունքում ստեղծված` Կոմիտասի «Խումար» ստեղծագործության տեսաձայնագրությունը: Այս պահին բոլորին պետք է լիցքաթափման նման միջոց:

Ֆլեյտա – Մարինե Ղանդիլյան
Սանթուր- Մարիամ Ժամկոչյան
Կիթառ,վոկալ-Նելի Փիլոյան
Վոկալ-Լուսինե Խաչատրյան

ՖՈԼԿ ԲԵՆԴԸ ՄՆԱՑ ՊՈԼՍԻ ՍՐՏՈՒՄ

Ստամբուլի Ազգային Կեդրոնական վարժարանի հրավերով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ֆոլկ բենդը մասնակցեց «Հիշելով Կոմիտասը» համերգ ներկայացմանը Գէնթեր թատրոնում: Հաճելի էր ու շատ պարտավորեցնող մեր մասնակցությունը:

Դե, իսկ այնուհետև հայտնվեցինք «Մարմարա» և «Պոլսո ժամանակ» օրաթերթում: Տպավորիչ էր…

Դիտեք կադրեր բենդի ելույթից.

ՖՈԼԿ ԲԵՆԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Յիշելով Կոմիտասը նախագծի մասնակցություն Ստամբուլի Ազգային Կեդրոնական վարժանարում

Համերգային գործունեություն

Հոկտեմբերի 18, ժամը 18:00 Կեդրոնական վարժարանի սրահ

Կոմիտասյան երգեր ժամանակակից գործիքավորմամբ

  • Գացեկք տեսեք
  • Քելե քելե
  • Իմ չինարի յարը
  •  Ինչու բինգյոլը մտար
  • Շախկր շուխկր
  • Արի իմ սոխակ

Հոկտեմբերի 19, ժամը 18:00  Գէնթեր թատրոն

  • Աշնան գիշեր
  • Գացեկք տեսեք
  • Քելե քելե

Բենդի կազմը՝

  1. Խմբավար, կիթառ՝ Նելի Փիլոյան
  2. Վոկալ՝ Արեգ Սերոբյան
  3. Ֆլեյտա՝ Մարինե Ղանդիլյան
  4. Թմբուկներ՝ Հայկ Արշակյան
  5. Կիթառ՝ Նարեկ Արշակյան
  6. Ջութակ՝ Անահիտ Պետրոսյան

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Ժամկետ

Սեպտեմբերի 27, ժամը՝ 16.30 – 29, ժամը՝ 20.00

Նպատակ

Կրթահամալիրի երաժշտական խմբերի պաշտոնական մասնակցությունը Կողբում կայանալիք Մրգօղու փառատոնին
Դաղդղան և ֆոլկ բենդերի համերգը Կողբի գեղարվեստի դպրոցի բակում
համագործակցային կապերի վերանայում
հայաստանյան մշակութային անցուդարձ
աշնանային Տավուշի վայելում

Փառատոնի շրջանակներում

մասնակցություն օղու թորման գործընթացին
ավանդական ուտեստների համտես
գորգագործություն
խեցեգործություն
ազգագրական պարեր
զվարճալի, հետաքրքիր մրցույթներ
հնարավոր համագործակցային հեռանկարներ կրթահամալիրի գինու և խաղողի դպրոցի և մասնակից կազմակերպությունների միջև
Ճամփորդական օրերին

Այցելություն Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղ
ծանոթություն գյուղին, գյուղական կենցաղին, Կողբի գեղարվեստի դպրոցին
այցելություն Զիկատարի ուսումնական-բնապահպանական կենտրոն, շրջայց
ծանոթություն
Ներկայացվող երաժշտական համարներ

Կոմիտաս

«Հաբրբան»
«Շախկր-շուխկր»
«Քելե-քելե»
«Ինչու բինգյոլը մտար»
«Ջանիման-ջանիման»
Ժողովրդական երգեր

«Գուլո»
«Տալ-տալա»
Մասնակիցներ

Կրթահամալիրի Ավագ և Միջին դպրոցների սովորողներից կազմված Ֆոլկ բենդ

Աննա Նավասարդյան – 12-րդ դասարան, վոկալ
Արփի Սահակյան – 12-րդ դասարան, վոկալ
Լուսինե Խաչատրյան – 12-րդ դասարան, վոկալ
Արմեն Ստեփանյան – 10-րդ դասարան, էլեկտրո կիթառ
Արեգ Սերոբյան – 10-րդ դասարան, վոկալ
Նարեկ Արշակյան – 9-րդ դասարան, բաս կիթառ
Հայկ Արշակյան – 8-րդ դասարան, հարվածային գործիքներ

Դաղդղան բենդ

Արմեն Փիլոյան – հարվածային գործիքներ
Անահիտ Պետրոսյան – ջութակ
Աղասի Վարդանյան – վոկալ
Աննա Հովհաննիսյան – բլուլ
Սերգեյ Ալեքսանյան – էլեկտրո կիթառ
Կարինե Ղալթաղչյան – թավջութակ
Նելի Փիլոյան – վոկալ, ակուստիկ կիթառ
Խմբերի ղեկավար՝ Նելի Փիլոյան

Օգնական, լուսաբանող՝ Հասմիկ Գրիգորյան (տեխնոլոգիայի դասավանդող), Նանոր Հովհաննիսյան (11-րդ դասարանի սովորող)

Երաժիշտ մասնակիցներին անհրաժեշտ է՝

քնապարկ
ուսապարկ
հարմար կոշիկներ, տաք հագուստ
առաջին անհրաժեշտության անձնական պարագաներ
ճամփորդական օրապահիկ
5.000 դրամ

Նախահաշիվ

Տրանսպորտ – 80.000 դրամ

Տրանսպորտ 1 անձի համար – 5500 դրամ

Սնունդ 1 անձի համար – 3000

Հավելյալ տեղեկություն

Գիշերակացը կազմակերպվում է Կողբի գեղարվեստի դպրոցի հյուրատանը

Հրավերը եղել է փառատոնի կազմակերպիչներից և Կողբի համայնքապետարանից

տվյալ համերգային ծրագիրը իրականացվելու է նաև Կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի տանիքում

Փառատոնը կազմակերպվում է P-Art PR կազմակերպության համահիմնադիր Կարեն Քոչարյանի կողմից